September 26

Մկների ժողովը

Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
– Լսե’ք, մկնե’ր ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի…
Սովն է չոքել դռանը,
Ա~խ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը…
Ա~յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է’, զանգը ո՞վ կախ անի.

 -Ալո, դո’ւ:
– Ալո՞ն տանի:
– Բալո, դո’ւ:
– Բալո՞ն կախե:
– Չալո, դո’ւ:

– Չալոն կա’ղ է:
– Մստո, դո’ւ:

– Մստոն կարճ է:
– Փոստո, դո’ւ:
– Էդ էլ խի՞ղճ է:
– Համբո, դո’ւ:
– Ես տկար եմ
– Չամբո, դո’ւ:
– Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
– Բստոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
– Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան,-
Ճստաց Բստոն ճստճստան:
– Լռի, հանդուգն,
Կոտորվե’ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը։

Առաջադրանքներ

1.Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խոսվում է օրորալուց, շորորալուց, տազ անելուց:
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,

Ստից սատկի, տազ անի,                       2.Տրված վանկերի զույգերը գտի՛ր և ստացի՛ր բառեր:

գա, սա, օ, պա, ար, կա, կեն, ա, մո, աղ,

դա, զար, ջիկ, սակ, չու, պիկ, պա, յու, խիր, ձան, նի, լոր, կի,

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­գազար, սալոր, օդաչու, պապիկ, արզան, կապիկ,կենդանի, ապակի, մոխիր, աղջիկ

3.Շարունակի՛ր ըստ օրինակի՝

Տուն-տներ

Շուն-շներ

Մարդ-մարդիկ

Աղջիկ-աղջիկներ

Քար-քարեր

Դուռ-դռներ

Մատ-մատներ

Երեխա-երեխաներ

Կենդանի-կենդանիներ

Գնդակ-գնդակներ

4.Հարցերին պատասխանելով՝ կազմի՛ր նախադասություններ:

        Ինչպիսի՞                                Ի՞նչը                                    Ի՞նչ է անում

1․   Սպիտակ                                 կատուն                                կաթ է ուտում

          Ո՞վ                                        Ի՞նչ է անում                            Որտե՞ղ

 2․  Ռոբը                                       խաղում է                                 բակում            

          Ինչերը՞                                Ի՞նչ են անում                         Որտե՞ղ

  3․    խոզերը                               ջուր են խմում                        դաշտում

          Ովքե՞ր                                   Ի՞նչ են անում                          Որտե՞ղ   

4․     ընկերները                                 խաղում են                          դպտոցում

5.Փորձի՛ր հակիրճ պատմել առակը:

6.Կատվին նամակ գրի՛ր և զգուշացրու՛, թե մկներն  ի՞նչ են որոշել անել:

September 25

մաթեմատիկա

Ժամը քանի՞սն է:

առավոտերեկոառավոտգիշեր
11:0020:0005:0003:00

Պատմի՛ր 154 թվի մասին:

  • Թիվը գրի՛ր 154 տառերով: հարյուր հիսունչորս
  • 154-ն ունի   մեկ հարյուրյակ հինգ  տասնյակ և չոռս միավոր
  • Հարևան թվերն են՝153, 155
  • Հաջորդող թիվն է՝155
  • Նախորդող թիվն է՝153
  • Մեծացրո՛ւ  5-ով:159
  • Մեծացրո՛ւ 20-ով:174
  • Մեծացրո՛ւ 9-ով:163
  • Մեծացրո՛ւ 12-ով:166
  • Մեծացրո՛ւ 8-ով:162
  • Մեծացրո՛ւ 37-ով:191
  • Փոքրացրո՛ւ 3-ով:151
  • Փոքրացրո՛ւ 20-ով:134
  • Փոքրացրո՛ւ 22-ով:132
  • Փոքրացրո՛ւ 6-ով:148
  • Փոքրացրո՛ւ 19-ով:135
  • 154-ը կլորացրո՛ւ:150

Լուծի՛ր խնդիրները:

Աննան ունի 400 դրամ: Էվան 100 դրամով քիչ գումար ունի: Ինչքա՞ն գումար ունեն Աննան ու Էվան միասին:

Լուծում՝400-100=300

400+300=700

Պատասխան՝700 դրամ

Վարդուհին ուներ  900 դրամ: Նա 500 դրամը տվեց Արամին, և Արամն ունեցավ 700 դրամ:Սկզբում ինչքա՞ն գումար ուներ Արամը:

Լուծում՝  700-500=200

Պատասխան՝200 դրամ

September 18

Աղվեսը

Աղվեսը         Հ.Թումանյան

Աղվեսն եկավ բարձր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կտրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծռել վզին,

Աչք է ձգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներդ կարճ ու խիստ վազան,
Շներն ամեն քեզ չհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը

2. Շարունակի՛ր ըստ օրինակի՝

մարդ-մարդիկ

աղվես-աղվեսներ

մատ-մատներ

մկրատ-մկրատներ

ծաղիկ-ծաղիկներ

դուռ-դռներ

ժպիտ-ժպիտներ

3.Լրացրու՛ բաց թողնված բառերը:

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք , տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ  փորձանք  բերավ

Անտեր աղվեսն, ագին  ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ  ,
Ման կուգայիր  գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

4. Գտի՛ր Ա խմբի արտահայտություններիզույգերը Բ խմբում:

Ա. Գլուխ տալ, ականջ դնել, հոգին հանել, վիզ ծռել

Բ. Լսել, չարչարել, խնդրել, խոնարհվել

Խոնարհվել, Լսել, չարչարել, խնդրել

5Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնվածտառերը:

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.


– Բայց ախր անպտուղ է այդ ծառը մարդկանց  համար անօգուտ:


Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.


– Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում  եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղու անօգուտ անվանում:

Այնպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

September 12

Ժպտացող վագրը

Լինում էր,չի լինում։ Ժպտացող վագրը էր լինում։ Ինքը շատ

Ընգերներ ուներ բայց նրանցից մեկը խփում էր ևնեղացնում էր

Երբ ինքը խփում էր նրան ընգերները փորձում էին խփեր բայց

Նա փախնում էր։

September 7

Մայրենի

 1․Բառերի տառերը խառնվել են, դասավորի՛ր։

 Դլենֆի, կձու, ձշնուկա, կոփ, ածվոստղ, րկաի, թոտուուկն, դումազե

 Դելֆին, ձուկ, շնաձուկ, փոկ, ծովաստղ, կրիա, ութոտնուկ, մեդուզա։

3․ Վանկերը վերադասավորելով՝ ստացի՛ր «գունավոր» ծովերի անուններ:

Կար, դե, տակ, միր, սպի, ղին, սև

Կարմիր, դեղին, սպիտակ, սև

4․ Յուրաքանչյուր քայլում բառի մեջ փոխելով մեկ տառ՝ ծով-ից ստացի՛ր նավ:

ծով-ծավ-նավ

5․Կարդացեք նախադասությունները, պատասխանեք հարցերին:

Ա. Սենյակում ավելի տաք է քան դրսում:

Որտե՞ղ է տաք: սենյակում

Որտե՞ղ է ցուրտ:դրսում

Բ. Շունն ավելի խելացի է քան կատուն:

Ի՞նչն է ավելի խելացի:շունը

Ի՞նչն է ավելի անխելք:կատուն

Գ. Փիղն ավելի ծանր է քան ցուլը:

Ի՞նչն է ավելի թեթև: ցուլը

Ի՞նչն է ավելի ծանր:փիղը

Դ. Օձի լեզուն ավելի երկար է, քան մարդունը:

Ինչի՞ լեզուն է ավելի երկար: օձի

Ո՞ւմ լեզուն է ավելի կարճ: մարդու

6.Ձայնավորների միջև գտնվող բաղաձայներն ընդգծեք:

Մշակույթ, դառնություն, լեզվաբան, նարդի, կախիչ, ավագ, գազանանաոց, դաշնամուր, հեռուստացույց, հաճույք:

7. Գրեք 10 բառ, որոնք սկսվեն և վերջանան ձայնավորով:

 Ոզնի ,ափսե, ապակի, ավտոմեքենա, ութամյա, աղի, անալի, ադիբուդի, ախորժելի, ակադեմիա։

8. Գրեք 10 բառ, որ սկսեն Ա ձայնավորով և ավարտվեն բաղաձայնով:

Աթոռ, անանաս անասուն, աղջիկ, աշխարհ, արձան, ավտոբուս, ամպ, անցորդ,արջ։

9. Ավարտեք նախադասություններ:

Երբ ծառերը ծաղկում են, մեղուները սկսում են  նեկտար հավաքել։

Ծիրանը կորիզ ունի, որովհետև կորիզավոր միրգ է։

Խնձորի միջի որդը խնձոր շատ է սիրում։

Ծառերն ու ծաղիկները պետք է ջրել, որպեսզի աճեն։

Մարդիկ խոտերը եթե չտրորեն, խոտերը կանաչ և փարթամ կլինեն։

Աղջիկները սիրում են ծաղիկներ, որովհետև  ծաղիկները

հիասքանչ են։

Մայրիկների տոնը գարնանն է, որովհետև ծաղիկները

գարնանն են ծաղկում։

Գարնան արևը տաքացնում է, իսկ ամռանը այրում է։

10. Տառերի տեղափոխությամբ ստացեք բառեր։

Բժաակ, ակբ, յլասակ, տքո, ղաքաք, ետտր, իկղաջ, ուսլամուտ

 Բաժակ, բակ, սայլակ, ոտք, քաղաք, տետր, աղջիկ, լուսամուտ։

September 7

Մաթեմատիկա

1․ Երկու թվերից մեկը 240 է, իսկ մյուսը 60-ով մեծ է դրանից։ Հաշվի՛ր այդ թվերի գումարը։

240+60=300 240+300=540                       պատասխան 540

2․Աշոտը գրքի համար վճարեց 400 դրամ, իսկ գրիչի համար՝ 50 դրամով քիչ։ Նա որքա՞ն վճարեց այդ գնումների համար։

 400-50=350  400+350=750                  պատասխան 750 դրամ

3․ Դպրոցում սովորում է 250 տղա, որոնք աղջիկներից ավելի են 30-ով։ Ընդամենը քանի՞ աշակերտ է սովորում դպրոցում։

 250-30=220     250+220=470  պատասխան 470 աշակերտ

4․ Գրի՛ր բոլոր այն եռանիշ թվերը, որոնց՝

• միավորը 2 է, իսկ մյուս թվանշանների գումարը՝ 8

• տասնավորը 0 է, իսկ մյուս թվանշանների գումարը՝ 7։

 712 442 622 532

5․Խնդիրները փորձի՛ր լուծել տարբեր եղանակներով։

Ա․ Ավտոբուսում կար 22 ուղևոր։ Կանգառում 8 ուղևոր իջավ, և ավտոբուս բարձրացավ ևս 11 ուղևոր։ Քանի՞ ուղևոր եղավ ավտոբուսում։

Լուծում 11-8=3  22+3=25

 Պատասխան 25 ուղևոր

Բ․ Ավտոբուսում կար 21 ուղևոր։ Առաջին կանգառում իջավ 12 ուղևոր, երկրորդում՝ 8։ Սակայն երկրորդ կանգառում ավտոբուս բարձրացավ ևս 15 ուղևոր։ Քանի՞ ուղևոր եղավ ավտոբուսում։

Լուծում 21-12=9  9-8=1 1+15=16

 Պատասխան 16 ուղևոր

6․Հաշվի՛ր։

(7+18):5=5

2x(20+10)=60

(37+18)-55=0

34-(18+16)=0

36-(27+9)=0

(88-6)-82=0

(38+12):5=10

28:(72-68)=7

7Շարունակի՛ր։

36      9  12  15 18 21 24 27 30    
612 18 24 30 36 42 48 54 60     
918   27  36 45  54 63 72 81 90     
4 8 12 16 20 24 28 32 36 40       

8․Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

40+740=780                 902-202=700                914-700=214            

20+340=360                 603-303=300                829-400=429

50+920=970                 945-145=800                595-295=300

9.Աստղանիշերը փոխարինի՛ր համապատասխան թվանշաններով։

573-232=341

763 – 321=442

374+215= 589

459 – 307=152

628+270=898

September 7

Ագահի վերջը

Կար-չկար մի թագավոր: Նա երեք աղջիկ ուներ: Մեծ աղջիկները շատ գեղեցիկ էին, հաջողակ և սիրված հոր կողմից: Իսկ փոքրը՝չէր փայլում գեղեցկությամբ և գործերում էլնրա բախտը չէր բերում: Հայրը նրանուշադրություն չէր դարձնում : Աղջիկն իրենշատ միայնակ էր զգում: Եվ ահա մի անգամաղջկան ուղարկեցին ջուր բերելու: Գնաց — գնաց և տեսավ մի գետակ: Որոշեց մի փոքրջուր խմել: Հենց խմեց , իսկույն դարձավգեղացիկ աղջիկ: Նա արագ գնաց տուն ևասաց.
-Տեսեք թե ես ի՞նչ գեղեցիկ եմ:
Քույերը հարցրեցին թե այդ ինչպե՞ս եղավ: Եվփոքրիկ քույրը ամեն բան պատմեց այնպես, ինչպես եղել էր: Նախանձ ու ագահ քույրերըարագ վազեցին դեպի գետը, երբ հասանագահի պես սկսեցին խմել այդ ջիրցր, որավելի գեղեցկանան: Խմելուց հետո իրենցիցգոհ վերադարձան տուն և երբ մտան ներս, հայրը շատ զարմացավ, որովհետև իրգեղեցկուհի աղջիկները վերածվել էին տգեղվհուկների: Ահա դա էլ եղավ նրանցագահության համար մեծ պատիժի:

Առաջադրանքներ

1.Տեքստից դուրս գրի՛ր փոքր աղջկա մասին պատմող հատվածը:

Իսկ փոքրը աղջիկը չէր փայլում գեղեցկությամբ և գործերում էլ նրա բախտը չէր բերում։

2.Գտրի՛ր տրված բառերի նույն իմաստն ունեցող բառերը և տեղադրի՛րհամապատասխան տեղում՝  զվարթ, արփի, ներկել, խոշոր, ողջույն:

արև արփի                                      բարև  ողջույն

մեծ խոշոր                                       ուրախ  զվարդ

թաց խոնավ                                     գունավորել ներկել

3.Գտրի՛ր տրված բառերի հակառակ իմաստն ունեցող բառերը և տեղադրի՛րհամապատասխան տեղում՝ անխելք, զով, խավար, մանուկ, սև, անգույն։ 

Լույս  խավար                               գունավոր  անգույն

Շոգ  զով                                          ծեր  մանուկ 

սպիտակ  սև                                  խելացի  անխելք 

4.Գրի՛ր անուններ, որոնք սկսվում են Օ կամ Է տառով:

 Օնիկ,Օվսաննա, Էդուարդ, Էդիսոն, Էլեն։

5.Հետևյալ բառերով նախադասություններ հորինի՛ր:
օգտակար, արդուկ, ձվածեղ, ծիածան

 Մարդը ուտում է օգտակար միրգ։

Արդուկով  արդուկում են շորերը։

Եղբայրս առավոտյան սիրում է ուտել ձվածեղ։

Անձևից հետո ծիածան է ծագում։

6.Շարունակի՛ր նախադասությունը:

Անտառում կար մի մեծ ծառ, որն ուներ տերևներ:

Ոզնին որոշեց գլորվել, որպեսզի միրգ հավաքի:

Իմ անունը Արեգ է, որովհետև արև եմ: